ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

«Անանիա Շիրակացի»

«Անանիա Շիրակացի»
30.06.2013 | 12:42

Անանիա Շիրակացու անվան ճեմարան գիտակրթական համալիրը հրատարակել է Լիլիթ Նազարյանի «Անանիա Շիրակացի» գիրքը, որը նվիրված է Շիրակացու 1400-ամյակին և նախկինում հրատարակված գրքի լրամշակված երկրորդ հրատարակությունն է:

Այս մասին տեղեկացնում են Հայկական աստղագիտական ընկերությունից:

Գրքում տրված են Շիրակացու ապրած ժամանակաշրջանի համառոտ բնութագիրը, նրա կյանքը և գործունեությունը, Շիրակացին որպես ականավոր մաթեմատիկոս, նրա տիեզերագիտությունը, վաստակը տոմարագիտության ասպարեզում, Շիրակացին որպես աշխարհագրագետ և օդերևութաբան, պատմագիտական աշխատությունները, վաստակը գիտության այլ բնագավառներում` չափագիտական աշխատությունները, երկրաբանական և կենսաբանական նյութը նրա աշխատություններում, Շիրակացին որպես երաժշտագետ, նրա բնափիլիսոփայական հայացքները և կրոնական և քաղաքական հայացքները:

Անանիա Շիրակացին հայ միջնադարի խոշորագույն գիտնական է. փիլիսոփա, մաթեմատիկոս, տիեզերագետ, տոմարագետ, ճշգրիտ գիտությունների և բնագիտության ուղղության հիմնադիրը Հայաստանում: Ունենալով իր ժամանակի համար առաջադեմ աստղագիտական հայացքներ և թողնելով հարուստ աստղագիտական ժառանգություն, նա իրավամբ համարվում է աստղագիտության հիմնադիրը Հայաստանում:

Անանիա Շիրակացու 1400-ամյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2012թ. ներառել էր նշանավոր մարդկանց տարեդարձների ցանկում, իսկ ՀՀ Կառավարությունը հոբելյանական միջոցառումներ էր նախատեսել 2012-2013 թթ. ընթացքում:

Դիտվել է՝ 4716

Մեկնաբանություններ